Նիկոլը լուռ էր, քանի որ Մարտի 1-ի գործը արդեն ծառայել էր իր հիմնական նպատակին՝ Ադրբեջանի հաղթանակին

Պարզվեց, որ Մարտի 1-ը ֆուֆլո էր։ Մարտի 1-ի գործով Քոչարյանը արդարացվեց, այսինքն՝ ոչ թե արդարացվեց, այլ պարզվեց, որ այնտեղ գործ չկար։

Սա պարզապես մի անձի արդարացում չէ, ավելին՝ սա պարզապես Մարտի 1-ի գործի տապալում չէ։

Մարտի 1-ի գործը եղել է Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական քաղաքական պրոցեսը։ Մարտի 1-ի գործի համար Հայաստանում ստեղծվել է անհանդուրժողականության և ատելության մթնոլորտ, որը եղել է ազգային համակարգի փլուզման հիմնական գեներատորը։

Մարտի 1-ի գործի համար Խաչատուրովը ետ է կանչվել ՀԱՊԿ-ից, փլուզվել են դիվանագիտական հարաբերություններ, մեղադրվել են մի շարք գեներալներ, ավերվել է անվտանգության համակարգը, որը եղել է Ադրբեջանի հաղթանակի հիմնական գործոնը։

Մարտի 1-ի գործի համար սկսվեց դատարանների հետապնդումը, Սահմանադրության ոտնահարումները, որ հանգեցրեց Հայաստանում իրավական համակարգի փլուզման։

Մարտի 1-ի գործի համար ձեռնարկվեց ՍԴ գործով Սահմանադրական հանրաքվեն, որը դարձավ Հայաստանում քովիդի համաճարակի տարածման հիմնական պատճառը։

Բայց բոլորն էր գիտեին, որ մարտի 1-ի գործը փուչ էր, այն իրավական հեռանկար չուներ։ Այս մասին գիտեին նաև Նիկոլ Փաշինյանի խորհրդատու իրավաբանները և Նիկոլը փորձում էր մարտի 1-ի գործն առաջ տանել զոռբայությամբ, իրավախախտումներով, պետական համակարգի փլուզմամբ։ Իսկ երբ փլուզվում էր մարտի 1-ի գործը, Նիկոլ Փաշինյանը լուռ էր, լայվեր չէր անում, չէր գոռգոռում, պարզապես ֆեյքերն էին pro forma վնգստում։ Նիկոլը լուռ էր, քանի որ մարտի 1-ի գործը արդեն ծառայել էր իր հիմնական նպատակին՝ Արբեջանի հաղթանակին։

Թերևս, մարտի 1-ի գործը Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե քաղաքական նպատակ էր, այլ միջոց՝ սերմանելու անհանդուրժողականություն, քանդելու անվտանգության և սահմանադրական համակարգերը, գործիք՝ փլուզելու պետությունը և անխուսափելի դարձնելու կապիտուլյացիան։

Տղաներ և աղջիկներ, դուք պարզապես ֆուֆլո չեք, դուք դավաճան եք։

Հ.Գ. Եթե Ռոբերտ Քոչարյանը դատարանով արդարացվեց Մարտի 1-ի գործով, ապա Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա դատարանով չի արդարացվել այդ գործով։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից