Փորձել են հարձակվել են Իրանի ԱԳ նախարարի տեղակալի վրա

Վիեննայում փորձել են հարձակվել  Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաքչիի վրա։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, հարձակման փորձն իրականացվել է  իրանական ընդդիադիր ակտիվիստի կողմից։ Նշենք, որ փոխնախարար Արաքչին ներկայումս գտնվում է Վիեննայում, որտեղ բանակցելու է իրանական Միջուկային գործարքի համաձայնագրի հետ կապված։ Ընդդիմադիրը հարձակվել է փոխնախարարի վրա, վիրավորական արտահայտություններ արել նրա հասցեին։ Հարձակումը հաջողվել է կանխել։