Էրդողանի գրասենյակը պարզաբանել է, թե ինչու է նրա, ԵԽ ղեկավարի և Եվրահանձնաժողովի նախագահի լուսանկարվելու ժամանակ 2 աթոռ եղել սենյակում

Եվրախորհրդի ղեկավարի և Եվրահանձնաժողովի նախագահի հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ լուսանկարում անհրաժեշտ քանակությամբ աթոռների բացակայությունը կարող էր պայմանավորված լինել այն հանգամանքով, որ բանակցություններն անցկացվել էին այլ տարածքում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են թուրք նախագահի գրասենյակից:

Էրդողանի գրասենյակն ավելի վաղ լուսանկար էր տարածել ԵԽ ղեկավար Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ վերջինիս բանակցություններից, որում երեք գործիչները կանգնած են ԵՄ-ի և Թուրքիայի դրոշների և երկու աթոռի ֆոնին:

«Հնարավոր է՝ լուսանկարումը տեղի է ունեցել սենյակում, որտեղ տեղադրված են եղել դրոշները, իսկ բանակցություններն անցկացվել են այլ սենյակում»,- պարզաբանել են Էրդողանի գրասենյակից:

Բանակցությունների արդյունքում հաղորդվում էր, որ Թուրքիան համաձայնել է վերսկսել երկխոսությունը ԵՄ-ի հետ: Հիշեցնենք, որ մարտի 25-ին կայացած առցանց գագաթնաժողովի ժամանակ եվրոպացի առաջնորդները ողջունել էին Արևելյան Միջերկրական տարածաշրջանում ձեռք բերված ապաէսկալացիան: