Փաշինյանի թրքամետ քաղաքականությունն ու Սփյուռքի արձագանքը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Գարագաշյանն է:

Դեռ մեկ ամիս առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Փաշինյանը գտնվելով Ղազախստանում, թուրքական հյուրանոցում հանդիպում է ունեցել մի խումբ թուրք   բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումը եղել է փակ, գաղտնի:   Տեղեկատվությունը շրջանառեց ղազախստանաբնակ  քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը: Նա նաև ասել էր, որ շատ շուտով մենք ականատես կլինենք այդ հանդիպման վտանգավոր հետևանքներին: Եվ ժամանակը երկար սպասեցնել չտվեց:

Եվ հիմա մենք տեսնում ենք Փաշինյանի ու իր թիմի սիրախաղը՝ ուղղված թուրք- ադրբեջանական տանդեմին: Եվ որքան մոտենում ենք Ապրլի 24-ին, այնքան սիրախաղը նոր երանգներ է ստանում:  Հայտարարում են՝ պետք է բարեկամանանք Ադրբեջանի հետ, Թուրքիան մեզ թշնամի երկիր չէ։ Նման խոսքեր հնչեցնելն այլ բան չեն, քան ուրացում, Հայոց ցեղասպանության  հազարավոր նահատակների հիշատակի անարգում։ Սա Հայաստանի կործանմանն ուղղված թուրքական քաղաքականության շարունակությունն է։

Հայաստանի թրքասեր իշխանությունը  արյունատ պատերազմի վերքերը դեռ չբուժած, հայ գերիներին Բաքվից հետ չբերած, Արցախի խնդիրը չլուծած՝ ագրեսորի հետ խոսում է բարեկամության մասին ու ազգային արժանապատվությունը մի կողմ թողած՝ շարունակում է սիրառատ ռեվերանսներ անել առ Թուրքիա ու Ադրբեջան:

Դաշնակցությունը աշխարհով մեկ Հայ դատի աշխատանքները տարել  է հետևյալ կարևորագույն  ուղղություններով. 1-ինը  Արցախի խնդիրն էր ու  ազգային ինքնորոշման իրավունքի հաստատումը: 2-ը, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացումն է, 3-ը Հայոց  ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակությունն է: Այսօր նոր իրավիճակ է ստեղծվել․ Արցախի 75 տոկոսը կորցրել ենք, Հայաստանի վարկը անկում է ապրել, կանգնած ենք մեր ինքնիշխանության կորստի առաջ և հիմա էլ այս իշխանությունը երկիրը տանում է Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարման ճանապարհով:  Հայաստանում կա համոզմունք, որ Փաշինյանն ու իր թիմը ընդունել են Թուրքիայի խաղի կանոնները և իրականացնում են մեծ Թուրանի ծրագիրը:

Մանրամասները՝ տեսանյութում