Մոսկվան նախազգուշացրել է Վաշինգտոնին՝ Դոնբասում Կիևի սադրիչ գործողությունների հետևանքների մասին

Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Ուկրաինայի հարավ-արևելքում: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Մենք շփումներ ենք ունեցել ԱՄՆ վարչակազմի հետ Դոնբասում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մենք սպառիչ կերպով բացատրել ենք ամերիկյան կողմին, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է նա:

Ռյաբկովը հավելել է՝ Մոսկվան նախազգուշացրել է Վաշինգտոնին Ուկրաինայի արևելքում Կիևի «սադրիչ» պահվածքի հետևանքների մասին։