Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

Հատուկ քննչական ծառայությունը Գլխավոր դատախազությունից ստացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ հանցագործության մասին հաղորդումը և նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։