Ինքնամեկուսացած Նիկոլն Իջևանում է․ «Իրավունք»

«Իրավունք»  թերթը գրում է. «Ավելի վաղ տեղեկացանք, որ Մոսկվայում ապրիլի 7-ին կկայանա ՀՀ վար­չապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում:

Նշենք, որ ինքնամեկուսացած Փաշինյանը չի մասնակցել Սուրբ Զատկի պատարագին, չի մաս­նակցել լեգենդար Կոմանդոսի հուղար­կավորությանն ու հոգեհանգստին, սա­կայն, ըստ մեր իջևանյան աղբյուրների՝ վերջինս գնացել է Իջևան իր հոր՝ Վովա Փաշինյանի շիրիմին խունկ ծխելու:

Մեր աղբյուրների խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Իջևան այցելել է կիրակի ուշ երեկոյան:

Իջևանում պտտվող լուրերի համա­ձայն՝ վերջինիս ուղեկցել են կինն ու ավագ դուստրը, իսկ ահա կողմնակի այլ մարդ ներկա չի եղել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: