zombi.am և jujulaker.az՝ ստացեք ամենահավաստի տեղեկությունները դավաճան Նիկոլի իշխանության մասին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցից հետո նիկոլապաշտ որոշ կերպարներ ինչ-որ անհայտ ծագմամբ կայքերին հղում տալով սկսեցին բանսարկություններ տարածել, թե Պոզները որքանով է ծախվել Քոչարյանին…

Զարմանալ պետք չէ, քանի որ արդեն 3 տարի է՝ դավաճան Նիկոլն ու իրեն սպասարկողները շատ լավ հասկացել են, որ իրենց կողմից հրամցվող էժանագին ապուշություններին կարող է հավատալ հասարակության ինչ-որ մի մասը և համապատասխանաբար դրանով էլ շարունակում են կերակրել մարդկանց՝ հավատալով, որ միևնույն է ազգադավին երկրպագողները շարունակելու են հավատալ ամեն տեսակ հիմարությունների…

Քանի որ դավաճան իշխանությունների երկրպագուները, նիկոլականները, նիկոլիստները, ժեխը և փթիրը սիրում են «հավաստի» տեղեկությունները ստանալ ամեն տեսակ անհայտ ծագման կայքեր, ապա առաջարկում եմ այսուհետ ամենաճշգրիտ տեղեկությունները Նիկոլի և նրա իշխանության մասին ընթերցել zombi.am, jujulaker.az, nikolgod.az, erato. net, purknikol.am, varcaPED.am և այլն…

Հ.Գ. Ենթադրաբար, Նիկոլն ինքն է ահռելի գումարներ վճարում օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին որպեսզի իր նման թերուս տգետից “պլանավորված” հարցազրույցներ վերցնեն և իրեն սպասարկողները մտածում են, որ մյուսներնել են այդպես անում…

Ինչպես կասեին այս դեպքում՝ «Каждый судит по мере своей испорченности»…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից