Քոչարյանը դիվանագիտորեն «սպառնաց» Ալիևին…

Ռուսաստանի պետական հեռուստաալիքով հեռարձակված՝ ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցը Պոզների հետ, որոշակիորեն տարբերվում էր Նախագահի նախորդ ելույթներից։

Ակնհայտ ֆավորիտը փաստացի ներկայացրեց Հայաստանի հաջորդ իշխանության պաշտոնական տեսակետը։

Բացառելով սկզբնական փուլում պատերազմի վերսկսման հնարավորությունը՝ Քոչարյանն արդեն միջազգային հանրության առջև Ալիևից դիվանագիտորեն պահանջեց վերականգնել նախկին ԼՂԻՄ սահմանները (Շուշի, Հադրութ)։

Այս տարբերակը Ռոբերտ Քոչարյանը դիտարկեց որպես խնդրի վերջնական կարգավորման առանցքային հիմնաքար՝ հակառակ դեպքում «չբացառելով» հայկական կողմի ռևանշիստական գործողությունները։

Վերոնշյալ հայտարարությամբ ընդդիմության լիդերը հստակ ընդգծեց գործող վարչախմբի ապագայի տեսլականի հետ ընդդիմության անհամաձայնությունը՝ հայ հասարակությանը տալով երկընտրանքի հնարավորություն։

Վլադիմիր Պոզները, Քոչարյանին հրավիրելով ռուսական «Առաջին ալիքի»տաղավար, ևս մեկ անգամ «ակնարկեց» կայանալիք ընտրություններում ՌԴ պաշտոնական տեսակետի մասին։

Պատահական չէր նաև, որ Քոչարյանը հենց մոսկովյան պետական հեռուստաալիքով խոսեց նախկին ԼՂԻՄ-ի սահմանների վերականգնման անհրաժեշտության մասին՝ պայթեցնելով արևմտյան գրանտակերների կողմից տարածվող միֆը, որ Ռուսաստանի թողտվությամբ է Ադրբեջանը հաջողության հասել վերջին պատերազմում։

Հ.Գ. ՀՀ երկրորդ նախագահը՝ սույն հայտարարությամբ գաղտնազերծեց հաջորդ իշխանության գլխավոր նպատակը՝ միաժամանակ ներկայացնելով ռուսական կողմի անհամաձայնությունը՝ Արցախում վերջին սահմանային փոփոխությունների վերաբերյալ։ 

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից