«Բարեկամություն» կայարան ժամանող վագոնում տեղի է ունեցել տեխնիկական խափանում և առաջացել տեղային ծխահարում. Խաչատրյան

Այսօր՝ ժամը 20:50-ին, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան ժամանող 3 վագոնանի գնացքի միջանկյալ վագոնում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, որի արդյունքում առաջացել է տեղային ծխահարում։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի պատասխանատու Տաթև Խաչատրյանը։

«Հարգելի՛ գործընկերներ,

այսօր՝ ժամը 20:50-ին, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան ժամանող 3 վագոնանի գնացքի միջանկյալ վագոնում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, որի արդյունքում առաջացել է տեղային ծխահարում։ Իրավիճակը վերացվել է մետրոպոլիտենի աշխատակցի կողմից,ով գտնվել է գնացքի մեջ։ Խափանված գնացքը կայարան է մուտք գործել օգնող գնացքի միջոցով՝ ժամը 21:02-ին։ Այս պահին երթևեկությունը ընթանում է գրաֆիկի համաձայն։

Հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- գրել է նա։