Ապրիլի 8-9-ը օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում կհասնի +27… +29 աստիճանի

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 5-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28… +32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27… +29 աստիճանի։

Ապրիլի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ:

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում՝ ապրիլի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: