Քոչարյանը հայտարարել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը փորձում է վերաորակել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքները

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հանրապետության Գլխավոր դատախազությունը փորձում է վերաորակավորել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքները՝ չնայած Սահմանադրական դատարանի որոշմանը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանի Սահմանադրական դատարանը 300.1 հոդվածը (որով մեղադրում էին Քոչարյանին) ճանաչել է հակասահմանադրական: Այժմ Գլխավոր դատախազությունը փորձում է վերաորակավորել մեղադրանքները, բայց չեմ կարծում, որ նրանք հաջողության կհասնեն»,-ասել է  Քոչարյանը Ռուսաստանի առաջին ալիքով «Պոզներ» հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում: