Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում իսրայելցի լրտես է ձերբակալվել

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում իսրայելցի լրտես է ձերբակալվել: News.am-ի փոխանցմամբ՝  հաղորդում է Mehr-ը, Արևելյան Ադրբեջանի հետախուզական վարչության գլխավոր տնօրենն ասել է, որ հյուսիսարևմտյան նահանգի հատուկ ծառայություններն իսրայելցի լրտեսի և մի քանի այլ անձանց են ձերբակալել, որոնք կապված են այլ երկրների լրտեսական ծառայությունների հետ:

Նա մանրամասներ չի հաղորդել:

Հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ իրանական ուժերը թույլ չեն տա, որպեսզի չարամիտները դավադրություն կազմակերպեն երկրում:

Ավելին, նա նշել է, որ հետախուզության նախարարությունը ձերբակալել է ցանցի 19 անդամի՝ երկրի դրամավարկային հատվածի խաթարման մեղադրանքով: