«Պոզներ» հաղորդման այսօրվա հյուրը Ռոբերտ Քոչարյանն է. pozneronline.ru

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ կունենա «Պոզներ» հաղորդման շրջանակում: Այս մասին հաղորդում է pozneronline.ru կայքը:

Ինչպես նշվում է, հաղորդաշարին Քոչարյանը կհյուրընկալվի 2021 թվականի ապրիլի 5-ին:

Հաղորդավար և լրագրող Վլադիմիր Պոզների ամենշաբաթյա հեղինակային ծրագիրը հեռարձակվում է Ռուսաստանի Առաջին ալիքով: