ՀԱՕԿ-ն ու Ucom-ը գործակցության հուշագիր են ստորագրել. շուտով մասսայական ծրագրեր կիրականացվեն (տեսանյութ)

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Ucom ընկերությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին ընդառաջ` գործակցության հուշագիր են ստորագրել: Հուշագիրը ստորագրել են ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ու Ucom-ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը: Առաջիկա ամիսներին ՀԱՕԿ-ն ու Ucom-ը կիրականացնեն մի շարք մասսայական ծրագրեր: Օլիմպիական կոմիտեն և հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունը հաջողությամբ գործակցել են նաև Ռիոյի օլիմպիական խաղերի ժամանակ: