Անկախ աշխատանքային և ոչ աշխատանքային լինելուց՝ տաղավար տոնի հաջորդ օրը մեռելոց է

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր տաղավար տոներին հաջորդող օրը նվիրում է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին:

Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու ֆեյսբուքյան  էջում նշված է. «Ապրիլի 5-ին, ժամը 10:30-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում արժանապատիվ Տեր Մատաթիա քահանա Գասպարյանի ձեռամբ կմատուցվի մեռելոցի Սուրբ Պատարագ։

Յուրաքանչյուր տաղավար տոնի (եկեղեցին ունի հինգ տաղավար տոն` Սուրբ Ծնունդ, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (վարդավառ), Վերափոխումն Սուրբ Աստվածածնի (խաղողօրհնեք) և Խաչվերաց) հաջորդ օրը նվիրված է մեր ննջեցյալներին։

Հ.Գ. Անկախ աշխատանքային և ոչ աշխատանքային լինելուց, տաղավար տոնի հաջորդ օրը մեռելոց է»։