Մեծ Եղեռնի կամ դրա հաջորդ օրը` քաղաքացու տոն․ Պատահակա՞ն են այս համընկնումները

Ապրիլի 24 -ին կամ հաջորդ օրը Ծիծեռնակաբերդի անմար կրակը մանղալ կդարձնեք` քաղաքացու (ստրուկների) տո՜նն է, չէ՞ …

1.Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրողները` մեղադրյալի աթոռին,

  1. Ադրբեջանի դրոշի օրը` Շուշիի հանձնում,
  2. Մոնթեի ծննդյան օրը` Քարվաճառի հանձնում,
  3. Քարվաճառի ազատագրման օրը` Շուշին ազատագրող Կոմանդոսի հիշատակի պղծում,
  4. Դավադիր կապիտուլյացիայի քառասունքին` Եռաբլուրի պղծում,
  5. Նժդեհի մահվան օրը` խափանված արշավ Սյունիք,
  6. Մեծ Եղեռնի կամ դրան հաջորդ օրը` քաղաքացու տոն …

Պատահակա՞ն են այս համընկնումները։

Հ.Գ. Թեև ըստ օրենքի` մայիսի 1 -ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում «տոնը» նշվում է ապրիլի վերջին կիրակին, այսինքն` ս/թ. ապրիլի 25 -ն, այնուամենայնիվ, անհասկանալի է նման համընկման նախատեսումը, նպատակահարմարությունն առհասարակ տոնակատարություն նշանակել Մեծ Եղեռնի հիշատակի արարողություններին սահամանկցող օրերին, ավելին` հենց հաջորդ օրը։ Չե՞ն գիտակցել, որ համընկնելու Եղեռնի օրվան կամ խիստ սահմանակցելու է, օրացույց չունե՞ն։

Մի՞թե սա նույն` օղորմաթասից ու հոգեհացից կենացն ու կերուխումը չէ, սգից` քեֆ – ուրախությունը, թաղումից` հարսանիքն, ի՞նչն էր խանգարում տխմարագույն այս տոնը նշանակել մեկ այլ շաբաթվա մեջ, այդ ի՞նչ այդչափ հիշարժան և մասշտաբային դեպքեր են տեղի ունեցել, որ անհնար էր չնշել մինչևիսկ Ցեղասպանության հիշատակի ու զոհերի ոգեկոչման օրը կամ հաջորդող օրերին …

Եռատոնը` Քաղաքացու օրով փոխարինած, Արցախը վաճառած, մեկուկես միլիոն սրբադասված հայերի արյամբ սակարկող, Հայ Դատը ծախած կոլլաբորացիոնիստ ամենադավաճաննե՛ր։

 

Փաստաբան Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից։