Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը կսկսեն համատեղ զորավարժություններ

Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը ապրիլի 6-ին կսկսեն համատեղ զորավարժություններ: Ինչպես փոխանցում է  ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:

«Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրին համապատասխան ՝ կապի զորքերի համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունները՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ, կսկսվեն ապրիլի 6-ին», – հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:

Զորավարժությունների ժամանակ ռազմական կապավորները կտեղակայվեն մարտական պատրաստության առաքելություններ կատարելու վայրերում, որտեղ կմշակեն հաղորդակցման միասնական համակարգի կազմակերպման խնդիրները: