Նիկոլը փողը վերցրել է ու վավերացնելու է պղծություն քարոզող Ստամբուլյան կոնվենցիան

2020-ի մայիսին, առանց հանրային քննարկում կազմակերպելու, Ազգային ժողովը ընդունեց Լանզարոտեի կոնվենցիան ու օրենքով Հայաստանի դռները բացեց պղծությունների, այլասերումների առաջ: 44-օրյա պատերազմը խանգարեց, որ վավերացնեին նաև այլասերվածներին պաշտպանող տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան: Բայց Փաշինյանի իշխանությունը կայացրել է Կոնվենցիայի վավերացման քաղաքական որոշումը ու հիմա քայլերը գնում են հենց այդ ուղղությամբ:

Չմոռանանք, սա այն իշխանությունն է, որն իր հովանու տակ է առել սեռական փոքրամասնություններին: Հիշեցնեմ. Փաշինյանի կառավարությունը հսկայական գումարներ տրամադրեց տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանման համար, իսկ Ազգային ժողովը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դարձավ տրանսգենդերների քարոզի հարթակ: Եվ այսպես՝ պղծության ու այլասերման քարոզը սկզբում փոքր, հիմա էլ մեծ չափաբաժնով՝ օրենքների տեսքով, մատուցվում է հայ ժողովրդին:

Մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, ինչի մասին է վկայում հասարակական բուռն ընդվզումը, հարյուրհազարավոր մարդիկ մասնակցեցին՝ <«Դեմ ենք Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին: Սակայն ժողովրդի անունից խոսող Փաշինյանը, ժողովրդին հիմարացնելով, գաղտնի կերպով առաջ է տանում արտաքին տերերից ստացած ծրագրի իրականացումը:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացն արդեն վավերացման փուլում է. Կառավարությունն այն կներկայացնի Ազգային ժողովին, հետո կուղարկեն Սահմանադրական դատարան: Ըստ մամուլում տարածված տեղեկատվության, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը Եվրոպայի Խորհրդից 600.000 եվրո դրամաշնորհ է ստացել և պարտավորվել Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը։ Փաստորեն ստացվում է, որ մինչև դրամաշնորհային ծրագրի իրականացման ավարտը մնացել է մոտ 4 ամիս: Պղծություն քարոզող կոնվենցիայի ընդունման ուղղությամբ տարվող հիմնական աշխատանքներն ավարտվել են և մնում է միայն վավերացնել այն:

Առաջին հայացքից Ստամբուլյան կոնվենցիան ներկայացվում է իբրև թե բարի նպատակներ հետապնդող, կանանց, երեխաներին բռնությունից պաշտպանող, երեխային սեռական շահագործումից, նրա նկատմամբ սեռական բնույթի բռնություններից պաշտպանող օրենք։ Սակայն դա ծուղակ է, իսկ իրականությունը բոլորովին այլ է: Ի դեպ, կոնվենցիայի ակտիվ ջատագովները այն ՀԿ-ների ներկայացուցիչներն են, որոնք զբաղված են այլասերության քարոզով, լգբտ-ների իրավունքների պաշտպանությամբ:

 ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՅԼԱՍԵՐՈՒՄ ԵՆ

Թերևս քչերին է հայտնի, որ Լանզարոտեի կոնվենցիան հունվար ամսից արդեն գործում է դպրոցներում: Գուցե մեր ծնողներից շատերը ևս չգիտեն, թե համաձայն այդ կոնվենցիայի՝ ինչ է կատարվում ու կատարվելու մանկապարտեզներում, դպրոցներում: Տեղեկացնեմ, որ կոնվենցիայի պահանջով ներդրվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչները, համաձայն որոնց, ահա, թե ինչպիսի խայտառակ պատկերի հետ գործ ունենք:

Եվ այսպես, համառոտ ներկայացնենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչները, որոնց համաձայն, ահա թե ինչ են սովորեցնում մեր երեխաներին:

0-ից 4 տարեկաններին ներկայացվում է, թե ինչ է հղիությունը, ծննդաբերությունը, իրականացվում է սեփական մարմնի և սեռական ն օրգանների հետազոտում, ներկայացվում է սեփական մարմինին դիպչելիս ֆիզիկական հաճույքի զգացողության, շոյանքների ու մաստուրբացիայի մասին: Կարող են 4 տարեկան աղջնակին մերկացնել ու մյուս երեխաների աչքի առաջ ցույց տալ նրա սեռական օրգաները, ու նույն տարիքի տղա երեխաներին ցույց տալով՝ ասել. կարող եք սեռական վիրահատությամբ սեռափոխվել և դառնալ աղջիկ:

Հաջորդը գենդերային ինքնության քարոզն է: Հիշեցնենք, որ գենդերը սոցիալական սեռ կոչվածն է: Այսինքն, երեխային 2 տարեկանից սկսած՝ սովորեցնում են, որ կարող ես փոխել սեռդ, որ դու ես քո սեռը որոշողը: Ու եթե ծնողը փորձի սաստել, հակադրվել իր, օրինակ, տղա երեխայի աղջիկ դառնալու ցանկությանը, ապա նա կարող է դիմել սոցիալական ոստիկանության աշխատակիցներին, որոնք օրենքի ուժով երեխային կտանեն տանից: Իսկ հետո երեխան կհայտնվի տրանդսգենդերի «գրկում», քանի որ հենց այլասերվածին է վերապահվելու երեխային դաստիարակելու իրավունքը, որն էլ սովորեցնելու է նրան, թե, օրինակ, ինչպես անել մաստուրբացիա…

Փաստաթղթում նշված է, թե ինչպես 4-6 տարեկան երեխաներին խրախուսել սեռական տարբեր կողմնորոշումներ ունենալու, նույն սեռի նկատմամբ սեր տածելու և ընկերություն անելու հարցում: Քարոզվում է նույնասեռ հարաբերությունների մասին:

6-9 տարեկան երեխաներին բացատրում են, թե ինչ է սեռական ակտը, ներկայացնում մարմնի փոփոխության մասին՝ կին, թե տղամարդ, դարձյալ խոսվում է գենդերային հավասարության մասին, այսինքն՝ կարող են ընտրել իրենց սեռը: Բացատրվում է բեղմնավորման տեսակները, ներկայացվում է, թե ի՞նչ է սեքսը, նաև սեքսը համացանցում: Այսինքն, ինչպե՞ս մտնել տարբեր կայքեր ու տեսնել, թե ինչո՞վ են զբաղված այլասերվածները…

9-12 տարեկանների համար գրված է. իրազեկվելու է հղիության նախանշանների մասին: Այսինքն, 9 տարեկան երեխաները մանրամասնորեն տեղեկացված են լինելու, թե ի՞նչ է հղիությունը: Սա նշանակում է՝ այդ տարիքից երեխայի ուղեղը մտցնում են այն մասին, որ նա կարող է հղիանալ: Բացատրելու են չպաշտպանված սեքսի, անցանկալի հղիությունից պաշտպանվելու մասին: Եվ մի օր էլ ձեր բալիկը, 9 տարեկան երեխան, կարող է գալ տուն ու ասել ձեզ՝ ես հղի եմ, բայց չգիտեմ, թե ումից…

12 տարեկաններին ցույց են տրվելու պոռնոտեսարաններ պարունակող նյութեր: Այս գործընթացն արդեն սկսված է դպրոցներում: Տեղեկացանք, որ Շենգավիթի դպրոցներից մեկում ֆիզիկա առարկայի ժամանակ ուսուցիչը ներկայացրել է նկարներ, որոնք ցուցադրում մերկ Արքիմեդին լողարանում՝ կնոջ հետ…

Այս իրավիճակը առավել զարհուրելի կդառնա Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո: ՄԱԿ որոշման համաձայն, ՀՀ կառավարությունը Հայաստանի դռները բացելու է 50 000 համասեռամոլների առաջ: Նրանց համար արդեն հատուկ ապաստարաններ են կառուցվում, որում իր ակտիվ դերն ունի Սոցապ նախկին նախարար Զարուհի Բաթոյանը:

Մենք մի ամբողջ սերունդ հոգեբանորեն խեղում ենք, ոչնչացնում: Սրա դեմ պայքարի միայն մեկ տարբերակ կա. միայն ազգային համախմբմամբ, միասնականությամբ է հնարավոր կանխել կործանարար չարիքը:

Արմինե Սիմոնյան