Պարգև Սրբազանը Արցախի թեմի առաջնորդի հետ այցելել է Գանձասարի վանք

Այսօր առավոտյան հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելեց Գանձասարի վանք, ուր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում  սրբազան հայրերը մասնակցեցին Ավագ շաբաթվա տնօրինական խորհրդին, ինչպես նաև աղոթք բարձրացրեցին Հայաստան և Արցախ աշխարհի անսասանության, մեր հայրենիքի նահատակ հայորդիների հոգու փրկության ու գերիների` հայրենիք շուտափույթ վերադարձման համար։