Ո՞նց կարող է Թուրքիան մեզ բարեկամ լինի, շան հետ չի կարելի ընկերություն անել. Սասուն Միքայելյան

Մենք պետք է ազգովին համախմբված լինենք, կարողանանք այս վիճակից դուրս գալ, մենք չպետք է հուսահատվենք, և թողնենք պետությունը ինչ-որ քմահաճույքի, որ հետագայում ավելի մեծ խնդիրներ չունենանք:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Հարցին, թե իշխանությունը խոսում է  Թուրիքիայի հետ բարեկամանալու մասին, Սասուն Միքայելյանն ասաց. «Թուրքը մեր դարավոր թշնամին է, կարող են ինչ-որ տնտեսական կապեր ունենալ, բայց ո՞նց կարող է Թուրքիան մեզ բարեկամ լինի, դա անհնարին է և դա պատմականորեն է ապացուցվել, թե՛ երկրորդ հազարամյակի վերջին, թե՛ սկզբին, հիմա: Ո՞նց կարող է Թուրքիան մեզ բարեկամ լինի»:

Սասուն Միքայելայանն ասաց, որ միշտ պետք է զգույշ լինել. «Շան հետ չի կարելի ընկերություն անել»: