Դեռ թուրքական սպեցնազի դանակների վրա չի սառել հայի արյունը, մենք իշխանությանը պետք է ապացուցե՞նք, որ Թուրքիան թշնամի է

Առավոտից ուզում եմ տեքստ գրել այն մասին, թե ինչու են թուրքերը թշնամի և ինչու է շահավետ թշնամական Թուրքիայի համար մեր մեջ պրոթուրքականություն քարոզելով՝ կոտրել հայկական աշխարհի միավորված գործունեությունը թուրքական հակահայկական քաղաքականության դեմ, էն էլ էնքան բանալ բաներ են ստացվում, էլ գրելս չի գալիս:

Չեմ հասկանում, հիմա ի՞նչ, պետք ա ապացուցե՞նք, որ Թուրքիան մեզ թշնամի՞ է: Ու՞մ պետք ա ապացուցենք:

Դեռ թուրքական սպեցնազի դանակների վրա չի սառել հայի արյունը, մենք մեր ներսում, էն էլ իշխանության ներկայացուցիչներին պետք է ապացուցենք, որ Թուրքիան թշնամի է:

Թուրքիան դեռ շարունակում է հայկական հետքի ջնջումը պատմությունից ու աշխարհից, շարունակում է Ցեղասպանության քաղաքականությունը, իսկ մենք պետք է ինչ-որ մեկին ապացուցենք, որ ինքը թշնամի է:

Պատկերացնու՞մ եք աբսուրդի մակարդակը: Դժվար է պատկերացնել: 

Հ.Գ. Նկարում Թուրքիայի հատուկ նշանակության զորքերի մարտական դանակն է, որը նրանք թողել են Մարտունիից փախնելիս, պատերազմի վերջին օրը: 

Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան էջից