Հրապարակվել են ՀՀ ՄԻՊ-ի 2020 թվականի տարեկան հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցը

Հրապարակվել են ՀՀ ՄԻՊ-ի 2020 թվականի տարեկան հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցը։ Այս մասին  հաղորդում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

«Արդեն հրապարակված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը:

Այս փաստաթղթերում մասնագիտական վերլուծությամբ, անաչառ ու ապաքաղաքական սկզբունքներով ներկայացված են 2020 թվականի ընթացքում, այդ թվում՝ նոր կորանավիրուսային (COVID-19) համավարակի, արտակարգ եւ ռազմական դրությունների պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքները, մարդու իրավունքների խնդիրներն ու դրական զարգացումները։

Փաստաթղթերն աննախադեպ մեծ ծավալի են՝ 1970 էջ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թիմային ու պրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրված ու հայրենասեր մարդկանց աշխատանքի արդյունք են:

Ընդ որում, տարեկան հաղորդման ու զեկույցի մեջ ներառված չեն այն տասնյակներով արտահերթ զեկույցներն ու հաղորդումները, որ 2020թ. ընթացքում կազմվել են»,- հայտնում են աշխատակազմից։

Տարեկան հաղորդման հղումը՝

Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցը՝