Մեզ հարկավոր չէ ձեր նման իշխանություն, կորեք գրողի ծոցը վերջ ի վերջո․․․

Դեռ մեկ տարի էլ չկա, որ թուրքը կոտորել է մի ամբողջ սերունդ, մի ամբողջ առողջ սերունդ, որը պետք է սերունդ տար։ Սա ցեղասպանության նոր տեսակ է։ Դեռ մեր նահատակների աճյունները հողին չենք կարողանում հանձնել, դեռ փնտրում ու գտնում ենք, բայց արդեն թուրքի հետ չթշնամությունից են խոսում։ Մեզ հարկավոր չէ ձեր նման իշխանություն, կորեք գրողի ծոցը վերջ ի վերջո․․․Դուք անգամ վշտի պահին հարգանքով լռել չգիտեք, ձեզ շլացրել է թուրքի փողը․․․

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։