Հիմա, երբ Թուրքիայի ջանքերով ամբողջովին փլուզված է մեր անվտանգության և պետական համակարգը, հաշտության շանս չկա․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իհարկե, խաղաղությունն ավելի նորմալ վիճակ է, քան թշնամանքը, բայց հիմա Թուքիայի հետ հաշտության շանս չկա։

Հաշտության շանս եղել է 1993-94թթ., երբ մենք հաղթում էինք Արցախում՝ եթե Թուրքիան բլոկադայի չենթարկեր Հայաստանը, հաշտության շանս կար հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ, եթե Թուրքիան բանակցություններում չպնդեր Ցեղապանության հարցը պատմաբաններին թողնելու, իսկ կուլիսներում՝ Արցախի հարցի վրա։

Հաշտության շանս կարող է լինել այն դեպքում, երբ Հայաստանն այնտեղ տեսնում է իր անվտանգության ու զարգացման հնարավորությունը եւ ունի իր ընտրությունը՝ որ թե պարտադրանքի տակ՝ լինի Նիկոլի, Էրդողանի, թե Ալիեւի կողմից։

Իսկ հիմա, երբ Թուրքիայի ջանքերով ամբողջովին փլուզված է մեր անվտանգության եւ պետական համակարգը, հաշտության շանս չկա։

Պատմաբանները երեւի ավելի լավ գիտեն, որ հայ-թուրքական հաշտության նման մի պայմանագիր ստորագրվել է 1920թ. վերջին՝ Ալեքսանդրապոլում, բայց այն Թուրքիայի կողմից պարտադրված պայմանագիր էր, ամբողջությամբ Թուրքիայի կողմից կազմված (շատ նման 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը), Խատիսյանը կառավարությունը գիտեր, որ գնում է, բացի այդ՝ դեռ Սեւրի հույսը կար։ Եվ բնական է, որ Ալեքսանդրապոլի պայմանգիրը չաշխատեց։

Իսկ հիմա հաշտության շանս չկա»։