ՌԴ մուտքի՝ «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագիրն անժամկետ դարձավ

ՌԴ մուտքի՝ «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագիրն անժամկետ դարձավ: Համապատասխան կարգադրություն է ստորագրել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Այսպիսով, հավելվածը ներբեռնած, 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխան ունեցող ՀՀ քաղաքացիները կկարողանան մեկնել ՌԴ:

Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է այս տարվա փետրվարի 1-ից: