Մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հերթական հավաքի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացնելու, այդ թվում ունենալու է առանձնազրույցներ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: