Ինչպե՞ս արթնացնել հային՝ հայի մեջ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է գրող, հրապարակախոս, բանաստեղծ, քաղաքագետ Դավիթ Վանյանը։

Դավիթ Վանյանն անդրադարձել է կարևորագույն խնդրի՝ ինչպե՞ս արթնացնել հային՝ հայի մեջ։

Զրուցելով սերունդների տարբերության մասին՝ Դավիթ Վանյանը շեշտեց․«Ես Ձեր սերնդի նկատմամբ որևէ վերապահում չունեմ, մանավանդ, տեսնելով թե ինչպես Ձեր սերնդի երիտասարդները պայքարեցին, կռվեցին, նահատակվեցին, պահեցին մեր երկիրը ու ցավոք սրտի դավաճանվեցին՝ սեփական երկրի ղեկավարության կողմից։ Մեր սերունդը ձեր սերնդից լավը չի, բայց երբ հետ եմ նայում՝ հասկանում եմ, որ առաջին պատերազմում մեր սերունդը հաղթեց, երևի թե, որովհետև Խորհրդային հայը հաղթեց, պետականության, բանակաշինության ինստիտուտներն այնքան լուրջ էին աշխատում Խորհրդային Միությունում, որ կենտրոնաձիգ հայ էր դաստիարակվել 70 տարիների ընթացքում, և այդ տեսակը հաղթեց»։

Հրապարակախոսն անդրադարձավ նաև թրքասիրության քարոզներին՝ ընդգծելով, երբ իշխանությունները թուրքի հետ եղբայրության կոչեր են հնչեցնում, հարցրե՞լ են՝ թուրքը ցանկանու՞մ է մեզ հետ եղբայրություն անել, «Թուրքը թքած ունի ձեզ վրա»,-ամփոփեց Դավիթ Վանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում