Նրա դերը հայկական բանակի կայացման և Ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակների հարցում անգնահատելի է․ Ռոբերտ Քոչարյան

Արցախի Հանրապետության 1-ին և Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան առթիվ։

«Ցավակցում եմ Արկադի Տեր-Թադևոսյանի հարազատներին և մտերիմներին, նրա ընկերներին և զինակիցներին: Նրա դերը հայկական բանակի կայացման և Ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակների հարցում անգնահատելի է: Մեր պարտքն է՝ հավերժ պահպանել այդ նշանավոր մարդու մասին հիշատակը:

Ռոբերտ Քոչարյան 01042021թ․»