Ռեյտինգայինի և համամասնականի տարբերությունները կապիտուլյանտի համար

Իշխող վարչախումբը ցանկանում է ազատվել ռեյտինգային ընտրակարից և արդեն սկսել է քննարկումները: Պետք է առաջին հերթին հասկանալ ի՞նչն էր խանգարում կապիտուլյանտին գնալ ռեյտինգային ընտրակարգով ԱԺ արտահերթ ընտրությունների:

Ռեյտինգայինի մնալու դեպքում հողատուն պետք է իր ցուցակով առաջադրեր անհատների տեղերում, ինչպես եղավ վերջին անգամ 2018թ դեկտեմբերին: Այն ժամանակ էյֆորիան մեծ էր և մարդիկ կարդալով «Փիլիպոս Փիլիպոսյան», բայց իմանաով, որ նա Նիկոլի կուսակցությունից է և քայլող ինքնաբերաբար ձայն տվեցին չհասկանալով վերահաս աղետի չափերը:

Այսօր իրավիճակը այլ է, այդ նույն «Փիլիպոս Փիլիպոսյանները» անհատապես մերժված վիճակում են և նույնիսկ եթե որոշ մարդիկ դեռ սատարում են Նիկոլին իր թիմից բացահայտ դժգոհ են տեղերում և անհատապես ձայն չեն տալու իսկ դա նշանակում է, որ հողատուն կորցնում է ահռելի մեծ քանակի ձայներ տեղերում: Իսկ նոր նման դեմքեր կապիտուլյանտը չունի:

Երկրորդը դա հնարավորություն է ընդդիմությանը,քանի որ ընդդիմության մեջ են գտնվում մարդիկ, ովքեր իրենց ազդեցությամբ տեղերում կարող են ահռելի ձայներ բերել և այդ ձայները հնարավոր է պարտության մատնեն քայլող ուսապարկերին: Ասեմ, որ ռեյտինգայինի պահպանման դեպքում հողատուն ուղակի շանս չունի վերարտադրվելու:

Եվ հենց սա էլ եղել է կապիտուլյանտի հաշվարկը, որ բոլոր հարցերը թողած հիմա շտապ ընտրական օրենսգրքում փոփոխություն է տենչում:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից