Ֆրանսիան խստացնում է կորոնավիրուսային սահմանափակումները

Ֆրանսիայի 19 շրջաններում ներդրված կարանտինային միջոցառումները տարածվելու են ամբողջ երկրի վրա: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը: Որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 3-ից:

«Սահմանափակումները, որոնք արդեն գործում են 19 շրջաններում, այս շաբաթ օրվանից գործելու են Ֆրանսիայի ամբողջ տարածքում, որը տևելու է չորս շաբաթ», – հայտարարել է նախագահը հեռուստատեսային ուղերձում:

Ավելի վաղ Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Բրիս Օրտեֆեն հիշեցրել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության մասին: Նա շեշտել է, որ եվրոպական որոշ երկրներ, այդ թվում ՝ Ֆրանսիան, արդեն համաձայնագրեր են ստորագրել ռուսական պատվաստանյութերի արտադրության վերաբերյալ: