Մի բեղերով ուսապարկ կա ԱԺ-ում, նրան ուզում եմ ասել, որ ինձ՛ ու իմ երեխաներին պատասխան ունի տալու․ Տաթև Արցախ

Մե՞զ եք ասում , որ Քարվաճառը մերը չէ , մեր աչքերին նայելո՞վ եք դա ասում , այդքան անբարոյականություն ձեր մեջ որտեղի՞ց է։

Քարվաճառը մերը չէ՞, ապա մենք գո՞ղ ենք , զավթո՞ղ , գնացել էինք ուրիշի ունացեծի՞ն տեր դարձել , մեր ապագան կառուցել , ծառ տնկել տուն սարքել , երեխա դպրոց ուղարկել , մենք դպրոց գնացել ։

Քարվաճառը ձեզ համար զուտ հո՞ղ էր , իսկ գիտե՞ք, որ էնտեղ մարդիկ էին ապրում , չէ՛ չգիտեք , մարդ պիտի լինեք , որ մարդու արժեք իմանաք ։

Մի բեղերով ուսապարկ կա ԱԺ-ում , նրան ուզում եմ ասել , որ ինձ՛ ու իմ երեխաներին պատասխան ունի տալու։

Տաթև Արցախի ֆեյսբուքյան էջից