Ադրբեջանում տարեսկզբից ի վեր երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային ցուցանիշ է գրանցվում

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ևս 2237 դեպք, վերականգնվել է 787 մարդ, մահացել է 29 հիվանդ:

Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբին:

Ադրբեջանում տարեսկզբից ի վեր երկրորդ օրն անընդմեջ սա կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային ցուցանիշ է: