Մոլդովայում արտակարգ դրության ռեժիմ է մտցվում

Մոլդովայի իշխանությունները որոշում են կայացրել ապրիլի 1-ից մինչև մայիսի 30-ը երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին՝ նվազեցնելու կորոնավիրուսի տարածման տեմպերը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Որոշումը մարտի 31-ին ընդունել է Մոլդովայի խորհրդարանը՝ կառավարության խնդրանքով: