Այսօրվա խորհրդարանը պատմության մեջ մնալու է ամենախայտառակ էջով. Թագուհի Թովմասյան

Այսօրվա խորհրդարանը պատմության մեջ մնալու է ամենախայտառակ էջով, որ մենք Արցախը հանձնող իշխանության խորհրդարան ենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Այս խորհրդարանը պետք է գնահատական տա՝ Արցախի ապագան ինչպես է՝ պատկերացնում, մենք ինչ ենք հասկանում Արցախ ասելով, և ի վերջո՝ Արցախը տվեցինք, վե՞րջ, թե մենք Արցախի համար դեռ կռիվ ունենք տալու», – ասաց պատգամավորը՝ նշելով, որ հայտարարության տեքստ են պատրաստել, որն առաջիկայում կդնեն շրջանառության մեջ։