Կորոնավիրուսի պատճառով մոտ 30 դպրոց անցել է հեռավար ուսուցման. փոխնախարար

Կորոնավիրուսով պայմանավորված՝ մոտ 30 դպրոց անցել է հեռավար ուսուցման: Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ եթե դպրոցում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցում է 10 տոկոսը, ապա կրթությունն իրականացվում է հեռավար ձևաչափով: