Բացահայտում․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ունի թուրքական արմատներ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Ստեփան ՀասանՋալալյանն է։

Հայաստանի իշխանությունը մոռացել է Արցախի մասին, որովհետև Հայաստանում իշխանության ղեկին մարդիկ են, որոնք տարիներ շարունակ եղել են՝ «Արցախը տանք պրծնենք» դիրքորոշման կողմնակիցներ, որոնք պտտել են՝ «տարածքներ՝ խաղաղություն դիմաց» հայտնի հակահայկական բանաձը: Եվ գալով իշխանության, այս թիմը իրականացրեց հենց այդ ծրագիրը: Ու այժմ Արցախը նրանց օրակարգից բացակայում է:

Պատերազմից հետո Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի այցելել Արցախ՝ տեսնելու, թե ինչպես է ապրում արցախցին, կամ տեղեկանալու, թե նոյեմբերի 9-ին իր կողմից ստորագրած կապիտուլյացիայի արդյունքում ի՞նչ է մնացել առհասարակ Արցախից։

Հիշենք, Ալիևը պատերազմից հետո հայտարարեց, թե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները առանց Ադրբեջանի թույլտվության չպետք է այցելեն Արցախ։ Չգնալով Արցախ՝ Փաշինյանը կատարում է Ալիևի հրահանգը։

Հարցազրույցը՝ դիտեք տեսանյութում։