Թուրք Նիկոլն ու իր սպասարկուները անցել են գրոհի

Երեկ դավաճան Նիկոլի և դրան սպասարկողների, օրինակ՝ քայլիստ երեսփոխան Հովիկի հակահայ և թրքամետ հայտարարությունները բացահայտ պատերազմ է Հայաստանի և հայության դեմ…

Կապիտուլյանտ Նիկոլը, որին Իլհամը ոչնչություն է անվանում, ծաղրում և նսեմացնում է գրեթե ամեն օր, իրեն ներկայացնում է որպես տարածաշրջանային լիդեր, որից կախված է մեր ռեգիոնի երկարատև և կայուն զարգացումը… Բայց այդ ամենին հասնելու համար, ինչպես տեսնում ենք, մենք պետք է հրաժարվենք մեր պատմությունից և ազգայինից…

Իսկ երեսփոխան Հովիկի հակահայ հայտարարությունները պատահական չեն… Տարատեսակ պրիմիտիվ մտքեր արտահայտող և քայլիստների մեջ շարքային «խեղկատակի» դեր կատարող Հովիկն ասել է այն, ինչ նրան հրահանգված է եղել Նիկոլից, որն այս ձև ստուգում է հանրության կարծիքը Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության տակ դնելոու նրա քաղաքականության վերաբերյալ…

Անկարան, Բաքուն և նրանց գործընկերները բավական երկար և ծավալուն աշխատանք են տարել՝ Հայաստանում ձևավորելով թրքամետ 5-րդ շարասյունը, բերել դրանց իշխանության և դրանց միջոցով վերջնականապես կործանել Հայաստանը՝ հայերին դարձնելով անհայրենիք և գաղթական ազգ…

Դավաճան Նիկոլի կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ամեն վայրկյանը վտանգավոր է Հայաստանի և հայության համար…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից