Չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ կեղծ խաղաղասիրությամբ. Արման Թաթոյան

Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ կեղծ խաղաղասիրությամբ: Գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ինչ էլ անունը դնեք`

Ադրբեջանում բարձրագույն մակարդակով Հայաստանն ու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին համարվում են թշնամի, պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի զգացումով մեծացել է մի ողջ սերունդ: Սրանով հպարտանում է Ադրբեջանի նախագահը:

Իրական վիճակն այն է, որ տարվում է ցեղասպան քաղաքականություն:

Դա հիմնավորվում է օբյեկտիվ կոնկրետ ապացույցներով:

Այս ամենն այսօր վերահաստատել եմ մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում»,- գրել է Պաշտպանը: