Այնքան են բթացրել մեր զգոնությունը, որ այլևս որևէ սթափեցնող ազդակ չի հանդիսանում օրական 2 տասնյակի հասնող մահերը

Բժշկական համալսարանով անցած ցանկացած ուսանող գիտի, որ առողջապահական տեսանկյունից ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունները, քան բուժել։

Կանխարգելումը այսօր մեր երկրի էպիդեմիոլոգիական վիճակից ենթադրում է համալիր միջոցառումների իրականացում՝ ամենապարզ իրազեկումից, մեկուսացումներից,տարածքների ախտահանումից մինչև պատվաստանյութերի հասանելիություն։

Կարելի է ասել, որ այս փուլում ունենք խորը ձախողում, հաշվի առնելով օրական նոր դեպքերը, որոնք ֆիքսվում են։

Երկրորդ տարբերակը բուժումն է։ Հղում անելով օրական մահերի թվի աճի վրա, կտեսնենք, որ բուժման արդյունավետությունը ցածր է։ Սա լրացուցիչ ապացույց է, որ այս փուլում ևս ունենք խորը ձախողում։

Չնայած մեր բուժաշխատողների նվիրված և փայլուն աշխատանքի, առողջապահության պատասխանատուների կողմից ունենք մեղ ասած բացթողումներ։

Հայաստանում մինչ օրս չկա կորոնավիրուսի բուժման հաստատված ուղեցույց։

Դա է պատճառը, որ հիվանդության բուժումը էականորեն կարող է տարբերվել բուժհիմնարկներում, մարզերում, ինչպես նաև բժիշկներից կախված։

Այնքան են բթացրել մեր զգոնությունը, որ այլևս որևէ սթափեցնող ազդակ չի հանդիսանում օրական 2 տասնյակի հասնող մահերը։

Այլևս փաստ է, սրանք ոչ մի հանրօգուտ աշխատանք կատարելու ընդունակ չեն։

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից