Անհետ կորած զինծառայողների որոնումները երեկ արդյունք չեն տվել

Պատերազմի ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն