ԱՄՆ-ը պատասխանատվության է ենթարկելու աշխարհում մարդու իրավունքների խախտումների համար

ԱՄՆ իշխանությունները մտադիր են պատասխանատվության ենթարկել ամբողջ աշխարհում մարդու իրավունքների խախտումների համար մեղավորներին, այդ թվում` պատժամիջոցների միջոցով: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հակված է, որ մարդու իրավունքների հարցը կրկին ամերիկյան արտաքին քաղաքականության կենտրոնում հայտնվի: Ես և ամբողջ Պետդեպարտամենտը շատ լուրջ ենք վերաբերվում այդ պարտավորությանը: Մենք օգտագործում ենք մեր դիվանագիտության բոլոր գործիքները` մարդու իրավունքների պաշտպանության համար և պատասխանատվության ենթարկելու խախտման պատասխանատուներին: Ամերիկային ձեռնտու է պաշտպանել մարդու իրավունքները ամենուր: ԱՄՆ վարչակազմը կաշխատի հակազդել մարդու իրավունքների խախտումներին, որտեղ էլ դրանք պատահեն, անկախ նրանից, թե մեղավորները հանդիսանում են  գործընկերնե՞ր, թե հակառակորդներ», ​​- հայտարարել է Բլինքենը` ներկայացնելով Պետդեպարտամենտի վերջին տարեկան զեկույցը աշխարհում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ: