Պուտինը, Մերկելը և Մակրոնը բանակցություններ են վարել

Վլադիմիր Պուտինը վիդեոկոնֆերանսի միջոցով  բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես հայտնի դարձել, երեք երկրների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ջանքերը համակարգելուն և COVID-19- ի հետագա տարածումը կանխելուն:

«Նրանք անդրադարձել են, մասնավորապես, «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի Եվրոպական միությունում գրանցման հեռանկարներին, ինչպես նաև ԵՄ երկրներում այս դեղամիջոցի հնարավոր մատակարարումներին և համատեղ արտադրությանը», – հավելել է Կրեմլը:

«Բելառուսում իրավիճակը քննարկելիս Վլադիմիր Պուտինը նշել է ինքնիշխան պետության ներքին գործերին արտաքին միջամտության անթույլատրելիության մասին», – հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի ծառայությունը:

Պուտինը, Մերկելը և Մակրոնը անդրադարձել են նաև միջազգային օրակարգի այլ հարցերի: Այսպիսով, խոսելով Լիբիայում տիրող իրավիճակի մասին, նրանք հաստատել են, որ հակամարտության կողմերը պահպանում են հրադադարի ռեժիմը:

Բացի դրանից, բանակցողները նշել են, որ Սիրիայում իրավիճակը շարունակում է կայունանալ, իսկ առաջին պլան է մղվում այս երկրի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը:

Ընդհանուր առմամբ, տեղի ունեցած բանակցությունները եղել են գործնական և անկեղծ, եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը: