Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1148 նոր դեպք, վարակից մահացել է 18 մարդ

Առողջապահության նախարարության տվյալներով՝մարտի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 192639 դեպք, որոնցից 173064-ն` առողջացած, 3515-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15168 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 853829 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6354 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1148 նոր դեպք: Ունենք 459 առողջացած և 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 892 է: