Արա Այվազյանը կմեկնի Մոսկվա

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 1-ին կմեկնի Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարական խորհրդի նիստին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Նիստի շրջանակներում նախատեսվում են ԱԳ նախարար Այվազյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ: