Ավստրիան պատրաստվում է գնել 1 միլիոն դոզա «Sputnik V» ռուսական պատվաստանյութ. Սեբաստիան Կուրց

Ավստրիան պատրաստվում է ապրիլից Ռուսաստանից գնել 1 միլիոն դոզա ռուսական «Sputnik V» պատվաստանյութ՝ նոր կորոնավիրուսի դեմ: Այս մասին այսօր հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, գրում է Capital-ը։  Պատվաստանյութերի հարցում  չպետք է լինեն աշխարհաքաղաքական կույր միջոցներ: Միակ բանը, որ կարևոր է այն է՝ պատվաստանյութն արդյունավետ է և անվտանգ, ոչ թե որտեղից է գալիս:

Փետրվարից մենք լավ երկխոսության մեջ ենք ռուսական կողմի հետ, ինչի համար շատ շնորհակալ եմ: Եթե Ավստրիան լրացուցիչ 1 միլիոն պատվաստանյութ ստանա, հնարավոր կլինի ավելի շուտ վերադառնալ բնականոն կյանքի, և մենք կարող ենք փրկել շատ կյանքեր և աշխատատեղեր», – ասվում է Կուրցի հայտարարության մեջ:

Ավստրիայի դաշնային կանցլերի գրասենյակի համաձայն, Ավստրիան և Ռուսաստանը ներկայումս բանակցում են «Sputnik V»-ի 1 միլիոն դոզան երեք տրանշերով գնելու շուրջ՝ առաքումները 2021 թվականի ապրիլին, մայիսին և հունիսին:

Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կոչ էր արել Եվրոպական դեղերի գործակալությանը (EMA) հնարավորինս շուտ գրանցել ԵՄ-ում ռուսական «Sputnik V» կորոնավիրուսի պատվաստանյութը: Որքան շատ պատվաստանյութեր, այնքան լավ, ըստ Կուրցի: