Դիմում եմ լրագրողներին. ինչո՞ւ եք տեսանկարահանում մարդկանց, որոնք ասում են, թե իրենք գելխեղդ են կամ ուզում են բուհերի շենքերը վաճառել

Որքան գիտեմ, տեղյակ եմ, հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց չի կարելի տեսանկարահանել և այն հրապարակել։ Դիմում եմ լրագրողներին։ Ինչո՞ւ եք տեսանկարահանում մարդկանց, որոնք ասում են, թե իրենք գելխեղդ են կամ ուզում են բուհերի շենքերը վաճառել։ Ինչու եք հրապարակում նրանց խոսքը ում աչքին իր կուսակից պատգամավորները ուսապարկ են երևում։ Կամ նրանց, ովքեր ասում են, թե Շուշին հայկական չէ կամ նրանց ովքեր ասում են՝ եթե չստորագրվեր նոյեմբերի 9 ի փաստաթուղթը մնացած զինվորներն էլ կզոհվեին։ Ինչու եք տեսանկարահանում նրանց, ովքեր ասում են, թե շնորհակալ են նիկոլից, որ մեզ ազատեց Արցախից։ Ինչու եք տեսանկարահանում և ցուցադրում նրանց, ովքեր ասում են, թե պատերազմը նիկոլի ջեբն են գցել կամ եթե ընտրություն լինի քվեարկելու են նիկոլի օգտին։ Լրագրողներ, խնդրում եմ, ուշադիր եղեք։

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից