Հայաստանը մտել է մի գործընթացի մեջ, որտեղ բացի հայից, հայկական պետություններից, շահում են գրեթե բոլորը

Պատկերացրեք իրավիճակ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվել են, Ադրբեջանն ու Թուրքիան կառուցում են Քաշաթաղը Նախիջևանին կապող մայրուղի, երկաթգիծ, որի վերահսկողությունն իրականացնում է ռուսական կողմը, իսկ Հայաստանը նույն իրողությունների շրջանակներում հնարավորություն է ստացել Ադրբեջանի տարածքով բեռներ տեղափոխել Ռուսաստան:

Վերջին շաբաթվա 2 միջադեպերն արդեն իսկ պարզ օրինակ են առ այն, որ Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն, հատկապես, որ խոսք է գնում նրանց երաշխավորվածությամբ և իրենց տարածքով իրականացվող գործընթացի մասին, չեն կարող անվտանգ լինել: Տարածաշրջանային ապաշրջափակման պայմաններում, միգուցե, որոշ ժամանակ օգտվեն իշխանության հովանավորչությունը ունեցող մեկ կամ մի քանի գործարարներ, սահմանափակ թվով անհատներ, սակայն այս ողջ գործընթացը հղի է անվտանգային հսկայական ռիսկերով:

Հայաստանը մտել է մի գործընթացի մեջ, որտեղ բացի հայից, հայկական պետություններից, շահում են գրեթե բոլորը: Ու այս ամենը՝ Հայաստանին ու Արցախին սպառնացող նոր ռիսկերով ու անորոշ հեռանկարով։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից