Կանադան դադարեցնում է «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումը

Կանադայի իշխանությունները որոշել են դադարեցնել անգլո-շվեդական «AstraZeneca» ընկերության կողմից ստեղծված պատվաստանյութի օգտագործումը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Իմունականխարգելման ազգային խորհրդատվական կոմիտեի նախագահ Շելլի Դիքսը պարզաբանել է, որ դեղը չի օգտագործվի 55 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստման համար: Նրա խոսքով, այս որոշման համար հիմք են հանդիսացել հիվանդների մոտ թրոմբի առաջացման նախադեպերը։

Դոկտոր Ջոս Ռայմերը նշել է, որ պատվաստումից հետո թրոմբի առաջացման հավանականությունը 10000/1 հարաբերակցությամբ է: Այս տվյալները ստացվել են Կանադայի Մանիտոբա նահանգում պատվաստանյութերի ներդրման արշավի նպատակային խմբի վերլուծությունից:

Ավելի վաղ Կանադայի Առողջապահության նախարարությունը նախազգուշացում էր տարածել «AstraZeneca» դեղամիջոցի կողմնակի ազդեցությունների մասին:

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 128,1 միլիոն դեպք, վերականգնվել է ավելի քան 103,3 միլիոն մարդ, և ավելի քան 2,8 միլիոն հիվանդ մահացել է: