Գյումրիում և գյուղերում աննկարագրելի ողբերգական վիճակ է, նույնիսկ երկրաշարժից հետո մարդկանց նման սոցիալական ծանր վիճակում չեմ տեսել. բարեգործական ՀԿ ղեկավար

«Ինչպես և սպասվում էր եկավ ամենասարսափելին, թանկացումները, աղքատությունը, գործազրկությունն և արտագաղթը, որոնք արդեն հատում են ծայրահեղության սահմանը»,-գրել է «Շիրակ Կենտրոն» բարեգործական ՀԿ ղեկավար Վահան Թումասյանն, ով վառելափայտ և պարենամթերք է հասցնում կարիքավոր ընտանիքերին:

«Առնվազն Գյումրիում և գյուղերում աննկարագրելի ողբերգական վիճակ է, նույնիսկ երկրաշարժից հետո մարդկանց նման սոցիալական ծանր վիճակում չեմ տեսել:
Լույսս բացվում է ցամաք հացի խնդրի առաջ կանգնած հայրենակիցներիս լսելով, մութն ընկնում է՝ նույն միջավայրն է»,-ընդգծել է նա